Փաստ մեկնաբանությամբ

Փորձագետը ակնկալիք չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ հայկական հուշարձաններն ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելու գործում

3 րոպեի ընթերցում

Փորձագետը ակնկալիք չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝  հայկական հուշարձաններն ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելու գործում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշակոթողների ավերումն ու աղավաղումը, Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի նկատմամբ դրսևորված անգործության հետևանք է նաև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

«Ադրբեջանը դեռևս 1998-2006 թվականներին պետական մակարդակով վարվող քաղաքականությամբ՝ հիմնահատակ ավերեց Նախիջևանում 26-27 հազարի հասնող հայկական բոլոր հուշարձանները: Ադրբեջանցիների կողմից Արցախի՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում հայկական հուշարձանների բացահայտ, պետական մակարդակով իրականացվող աղավաղումն ու ավերումը, հետևանք է նաև այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ չի քաշել Նախիջևանի հայկական կոթողների ավերման խնդիրը»,-ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական հուշարձաններն ավերելու վերաբերյալ, Հայաստանը միջազգային համապատասխան կազմակերպություններին մի քանի բողոք-դիմումներ է միայն ներկայացրել, սակայն դրան հետևող քայլեր չի կատարել:

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական հուշակոթողների պաշտպանության հնարավորության հարցին, նախիջևանագետ Այվազյանը նշեց, որ ժամանակին Ջուղայում հայկական խաչքարերի ավերման գործով ուսումնասիրություն կատարելու համար՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանձնաժողով էր ստեղծել, սակայն Ադրբեջանն արգելել էր մուտք գործել այդ տարածքներ:

«Նրանք շարունակելու են արգելել ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել իրենց տարածք և կեղծելու են պատմությունը: Պետք չէ ակնկալիքներ ունենալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը հասարակական կազմակերպություն է, կարող է ինչ-որ բան անել՝ ի պաշտպանություն հայկական մշակութային հուշակոթողների»,-համոզմունք հայտնեց Այվազյանը:

Պատմաբան Էդիկ Մինասյանի խոսքով՝ թուրք–ադրբեջանական զեղծարարները ավերելով հայկական հուշարձաններն ու մեծաքանակ տպագրական նյութերով շարունակում են կեղծել Հայոց պատմությունը, մինչդեռ՝ Հայաստանում հակահարված հասցնելու որևէ հնարավորություն ստեղծված չէ:

Բանախոսների կարծիքով՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման և պաշտպանության գործում պետք է հաշվի առնել նաև գիտական համապատասխան հաստատությունների ու փորձագետների կարծիքները: Բացի այդ, նրանք կարևորում են թուրք-ադրբեջանական զեղծարարությունների դեմ ուղղված գրահրատարակչության խրախուսումը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում