Քաղաքականություն

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասված է դեսպանտության տարածած հաղորդագրության մեջ:

Բանաձևի հեղինակ Վինչենցո Կալաբրետտը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքապետին և համայնքային խորհրդի անդամներին բանաձևն ընդունելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում