Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող իշխանությունը իշխանության գալուց հետո մինչև այժմ չի իրականացրել Ընտրական օրենսգրքի էական փոփոխություններ՝ սպասելով նոր Սահմանադրության նախագծի մշակմանն ու ընդունմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նախագծի քննարկմանը անդրադառնալով խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը, որը քննարկվող նախագծի համահեղինակ է, նշեց, որ այն, ինչով հիմա իրենք զբաղված են, ըստ էության, խորհրդարանի և իշխանության ամոթն է: Նա նկատեց, որ հեղափոխությունից երեք տարի է անցել, և իրենք այդ խայտառակ օրենքով գնում են ճակատագրական ընտրության: «Ի՞նչն էր խանգարում, որ երեք տարի այս ամբողջ ժամանակահատվածում մենք ընդունակ լինեինք նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու»,-հարցրեց պատգամավորը:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես ասեմ, թե ինչու ոչ երեք տարի, այլ երկու տարի շարունակ այս փոփոխությունները չէին արվում: Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսող մասնագիտացված հանձնաժողով էր ձևավորել: Եվ ըստ էության, երբ որ գործընթացները զարգանում էին այն ուղղությամբ, որ նոր Սահմանադրության նախագիծ էր առաջարկվելու, որով էական փոփոխություններ էին տեղի ունենալու, ճիշտ հերթականությունն այն է, որ տեղի ունենա նոր Սահմանադրության ընդունում, ըստ այդմ նոր՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի»,- ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ սակայն քաղաքական իրադարձությունները, երկրի կյանքն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական ճգնաժամ կա, և պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ և ընտրություններից առաջ այդ նվազագույն փոփոխություններն առնվազն պետք է ապահովեն:

Ներկայացված նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով:

Հայերեն

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին