Մշակույթ

Անրի Վեռնոյի 100-ամյակին Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով

1 րոպեի ընթերցում

Անրի Վեռնոյի 100-ամյակին Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քայլերը: Միջոցառման ընթացքում կխոսվի նաև հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված համագործակցության մասին»,- նշեց Դումանյանը:

2021 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2020-2021 թթ.-ի օրացույցում ներառված ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում