Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը անհապաղ պետք է լուծվի, և դա իրապես շատ դրական քայլ կլինի հարևան երկրի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ադրբեջանում իրարարամերժ հայտարարություններ են հնչում: Մի կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ հակամարտությունն ավարտված է, հարցը լուծվում է, և իրենք հիմա պատրաստվում են խաղաղության, բայց մյուս կողմից՝ նրանց խոսքերն ու գործերն ապացուցում են ճիշտ հակառակը: Թե ինչու է այդպիսի ականջ շոյող հայտարարություններ անում Ադրբեջանի նախագահը որոշ լսարանի համար, շատ պարզ է՝ հեռու գնացող նպատակներ ունի, բայց իրականությունն այդպես չէ: Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը չի ավարտվել: Եվ դրա մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր դերակատարներ»,- ընդգծեց Այվազյանը:

ԱԳ նախարարի կարծիքով` տարածաշրջանում իրապես կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ ձևավորելու համար պետք է անպայման հասցեագրել ԼՂ հակամարտության ամենաառանցքային տարրը` ԼՂ կարգավիճակի հարցը:

«Դա պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դա բոլորն են հասկանում, շատ քիչ դերակատարներ կան, որ չեն հասկանում: Դրան հասնելը երկար և դժվարին գործընթաց է: Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Հատկապես հիմա՝ այս ցնցումից հետո, ողջ տարածաշրջանում անհապաղ պետք է լուծում գտնի մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը: Դա կլինի իսկապես շատ դրական քայլ՝ հարևան երկրի կողմից»,- շեշտեց Այվազյանը:

Արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա ԱՊՀ շրջանականերում արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու, որտեղ կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ, սակայն Ադրբեջանի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ դեռ նախատեսված չեն:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ շփումներին, ապա պարբերաբար լինում են շփումներ թե ողջ կազմի հետ, թե առանձին համանախագահ երկների և արտգործնախարարների, և դեսպանների հետ»,- հավելեց նախարարը:

Ամփոփելով խոսքը ` Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ ռազմագերիների խնդիրը դարձել է շատ հնչեղ միջազգային ասպարեզում:

«Եթե հետևում եք լուրերին, ապա ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և պատանդառության այս գործելաոճը դարձել է խնդրահարույց Ադրբեջանի համար»,- եզրափակեց Այվազյանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա