ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին:

«Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: Վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հարցն իսկապես լուծվի և հնարավորինս արագ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափը: Արվում է հնարավոր ամեն ինչ, շփումների ժամանակ այդ հարցը կքննարկվի»,- ասաց Կոպիրկինը:

Ակնկալվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարՍերգեյ Լավրովն ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հայերեն English Русский

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Բավրա և Մեծավան գյուղերում

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղրղզստանի և Չինաստանի նախագահները բանակցություններ են վարել Բիշքեկում․ ստորագրվել է 32 փաստաթուղթ

Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հանդիպումը

Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին

Ամուլսարի ոսկու հանքին կից համայնքները «Լիդիան Արմենիա»-ից տարեկան կստանան 9 միլիոն դոլար. Երևանում ստորագրվեց համաձայնագիր

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը

Աննա Գրիգորյանն ակնկալում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում կվերացվեն ՀՀ-ի դեմ տնտեսական սահմանափակումները