Տնտեսություն

 Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում

1 րոպեի ընթերցում

 Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դրանք ուղղվելու են հիմնականում գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտի զարգացմանը»,- ասաց Չոբանյանը։

Մարզպետը համաժողովին ներկայացրել էր 2021-2025 թթ. մարզային զարգացման ռազմավարության նախագիծը, մասնավորապես՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մարզային զարգացման տեսլականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում