Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք. ԲՀԿ-ական պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ժամանակն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում:

Զոհրաբյանը նախ անդրադարձավ Արցախի խորհրդարանի որոշմանը, որով ռուսերենը Արցախում ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ:

«Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը: Հայերենը մնում է պետական լեզու, երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը: Արցախի 75 տոկոսի կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը, որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարությունն ունի»,-ասաց պատգամավորը:

Նա հղում կատարեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը: «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որում այսօր գտնվում է տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը՝ մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք»,-ասաց նա:

Արցախի Ազգային ժողովը մարտի 25-ին ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, շնորհվում էմիայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Հայերեն English Русский

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ