ԽՍՀՄ տարիների ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. Գրիգորյանը՝ ապաշրջափակման հարցով քննարկումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ, որ առաջընթաց ունենք: Բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար»:

Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է: Գործում են նաև 2 ենթախմբեր, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում՝ զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հարցերի հետ կապված: Գրիգորյանի խոսքով՝ պլանավորել էին մի զեկույց ունենալ մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, քանի որ աշխատանքներն ու քննարկումները ցույց են տվել, որ կա հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն:

Ենգիբարյանը անդրադառնալով կոնկրետ քննարկումներին՝ հետաքրքրվեց, թե ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում:

Փոխվարչապետն արձագանքեց. «Հիմնականում քննարկվում են երկաթգիծ, ավտոճանապարհ»:

Նրա վստահեցմամբ՝ ավելի վաղ «Կոմերսանտ»-ում հրապարակված քարտեզի մասին չէ խոսքը: «Ըստ էության, սովետական ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,-ասաց Գրիգորյանը:

Հայերեն Русский

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին