Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին

2 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կորոնավիրուսի  աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խնդիր տեսնում է կորոնավիրուսի աճի պարագայում նախընտրական քարոզարշավի անցկացնելու մեջ, սակայն անհրաժեշտ է համարում այս ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի թվերի աճի պարագայում իշխանությանը չի մտահոգում, որ նաև նախընտրական քարոզարշավները կնպաստեն աճին:

«Այո, կա նման խնդիր, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ և հարցեր, որոնք շատ ավելի կարևոր են ձեր նշած խնդրից: Մենք պետք է ընտրություն կատարենք, թե իրավիճակից ինչ լուծում գտնենք: Կարծում եմ, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անհրաժեշտ է»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի Արցախում տեղի ունեցան ընտրություններ կորոնավիրուսի ամենաթեժ ժամանակահատվածում, և ի հեճուկս տարբեր գնահատականների՝ ազդեցություն չեղավ:

Հայաստանում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, առողջացել է 332 քաղաքացի, մահացել է՝ 19-ը: Մեկ օրում կատարվել է 4725 թեստավորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում