Մշակույթ

Ազգային պատկերասրահի տնօրեն է նշանակվել Մարինա Հակոբյանը

1 րոպեի ընթերցում

Ազգային պատկերասրահի տնօրեն է նշանակվել Մարինա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարինա Հակոբյանը, որը հունիսի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, նշանակվել է տնօրեն:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հայտնեց պատկերասրահի մամուլի քարտուղար Միլենա Քիրամիջյանը:

Նա տեղեկացրեց, որ Հակոբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:

Մրցույթին մասնակցել են Մարինա Հակոբյանը, գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննսիյանը և Արամ Մեհրաբյանը:

Մրցույթը հայտարարվել էր հունվարի 15-ին, բայց տեղի է ունեցել մարտի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում