Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում. Գևորգյանը հերքում է «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին ու հայտարարություններին:

Հարց - Ի՞նչ աշխատանքներ են տարվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումից ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապարաշրջափակման վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունից հետո: Աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:

Պատասխան - Այս պահին աշխատանքները շարունակում են փորձագիտական ենթախմբերը, որոնք զբաղվում են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում: Քննարկվում են նաև երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները, դրանց ժամկետները, ծախսերը և տեխնիկական հնարավորությունները: Ըստ ուղղությունների և ուղիների քննարկվում են հարավային ու հյուսիսային ուղիները, ինչպես նաև վերջիններս կապող հատվածները: Նշյալ ենթախմբերի տարվող աշխատանքները դիտարկվել են նաև եռակողմ՝ փոխվարչապետերի համատեղ համանախագահության ներքո գործող Աշխատանքային խմբի կողմից:

- Ի՞նչպես կմեկնաբանեք «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններն ու հայտարարությունները: Արդյոք նման հարց քննարկվում է:

- Ներկայումս փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա: Որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում: Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման մասին է, ինչը հստակեցվել է հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ:

Հայերեն العربية English Français Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում