Քաղաքականություն

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

1 րոպեի ընթերցում

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում էռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասաց Մխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս հայտնեց, որ կգտնվի երկարաժամկետ լուծում ԼՂ հակամարտությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունները: Նա հայտարարում է, թե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ են «միայն հանցագործները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում