Քաղաքականություն

Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ սեփական երկիրը վերածել թուրքական արբանյակի և ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմում օտարերկրյա զինյալների առկայությունը ճանաչվել է տարբեր երկրների և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Միաժամանակ, հստակորեն ընդգծվել է Թուրքիայի դերակատարումը վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխելու գործում:

Արա Այվազյանը հայտնել է նաև, որ Արցախի տարածքում ձերբակալվել են մի քանի օտարերկրյա զինյալներ, որոնք խոստովանական ցուցմունք են տվել: «Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններ»,- նշել է նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում