Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը երբեք չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

«Նախ և առաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման մասին է, հստակ օրակարգի ձևավորման, և, որ պակաս կարևոր չէ, մյուս կողմում պատրաստ լինելու գալ պայմանավորվածության»,- ասել է Արա Այվազյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում