Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակ անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում շեշտը դրեց տնտեսական, սոցիալական հարցերի վրա: Նա նշեց, որ մարդիկ այսօր արդարացիորեն իրենց դժգոհությունն են հայտնում, որովհետև երկրում տնտեսական, սոցիալական վիճակը վատացել է:

«Դեռ նախորդ տարի հունիսին ես հայտարարել էի, որ գործող իշխանության երիտասարդներն անփորձ են, նրանք պետք է հրաժարական տան: Այսօր ինչ ունենք՝ տնտեսական ճգնաժամ, գործ չկա, մարդիկ չեն կարողանում կոմունալները վճարել: Հանրահավաքին գալու ճանապարհին տասնյակ մարդիկ են մոտեցել աջակցության համար: Մեկը նշում է, որ 4 երեխա ունի և չի կարողանում սոցիալական հարցերը կարգավորել, մյուսները բարձրացնում են ցածր թոշակի հարցը, նշում են, որ այս թանկացումների ֆոնին եղածը չի բավարարում: Այս և մյուս խնդիրները պետք է հրատապ լուծվեն, թոշակները բարձրացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով` այսօր աջակցության կարիք ունի բիզնեսը: Նա նշեց, որ ստեղծված դժվար իրավիճակով պայմանավորված բիզնեսն այսօր դժվար դրության մեջ է: Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ պետք է պետությունը որոշ վարկեր ների, մինչև բիզնեսը ոտքի կկանգնի: Ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն է համարում իշխանության հրաժարականը:

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը