Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա անելիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջիկա անելիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վազգեն Մանուկյանը նշեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք: Նա նշեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում կոմիտեներ ձևավորելու անհրաժեշտություն կա:

«Ես ցանկանում եմ բոլորիս ուժ և միասնություն: Մենք պետք է լինենք կոշտ ու համոզիչ: Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրելու, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ է լինելու: Մենք պետք է համոզենք ուժային կառույցներին ու թողնենք նահանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հենարան պատգամավորների հետ: Այստեղ ևս պետք է լինել կոշտ ու համոզիչ և թողնել նահանջի ճանապարհ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է կազմակերպել գործադուլներ, ցույցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Դա պահանջում է ժամանակ ու աշխատանք:

«Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է վճռականություն, միասնություն, մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ»,-ասաց Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով, որ կվերականգնեն այն, ինչ կորցրել ենք և կկառուցենք այն երկիրը, որը երազում ենք:

Վազգեն Մանուկյանը նաև անհրաժեշտւթյուն է համարում արագորեն վերակառուցել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը: Նրա խոսքով, բանակում պետք է տեղի ունենան կառուցվածքային խոշոր փոփոխություններ:

Դրանից բացի, Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ պետք է վերականգնել Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ:

Հայերեն Русский

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres

Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր