Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այս տարվա համար 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է։ Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա կարևոր որոշում էր, որը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը մենք սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասաց փոխվարչապետը։

Վահան Քերոբյանը հավելեց, որ խնդիրն իսկապես լուրջ է։ «Մի շարք մեծ խնդիրներ են առաջացել մթերումը վերահսկելու կամ հետևելու մթերման գործընթացին։ Եվ, կարծում եմ, որ մենք արդեն պետք է թվային մեթոդների կիրառմամբ լուծենք այդ հարցը, որպեսզի շատ աշխատուժ չներգրավենք խաղողի մթերման գործընթացը մոնիթորինգ անելու հարցում»,- նշեց նա։

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա