Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է քննարկել ծախսերի արդյունավետության հարցը, 10 տոկոսի շրջանակում կրճատումները չեն բացառվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորի տեղեկությամբ՝ հրահանգ է իջեցվել մինչև 10 տոկոս կրճատելու ծախսերը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր ոլորտներում են արվելու կրճատումներ:

«Նման հրահանգ չկա: Այդ գործընթացը ոչ թե հրահանգավորված է այդ տոկոսային շրջանակում, այլ ուղղակի շրջանակ է որոշվել, որի շրջանակում, այո, պետք է քննարկվի ծախսերի արդյունավետության հարցը»,-ասաց փոխվարչապետն ու դա համարեց տրամաբանական:

Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը գնահատականներ ունի, թե նախորդ տարի որ ոլորտում որ ծախսերն ինչ չափով են թերակատարվել կամ չեն կատարվել այն արդյունավետությամբ, որը ենթադրվել է: «Հետևաբար 10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը:

Նրա կարծիքով՝ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել, և դա նորմալ գործընթաց է:

Հայերեն Русский

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին