Հայաստանը 2020-ին ամենաշատ առևտրաշրջանառությունն ունեցել է Ռուսաստանի, Չինաստանի և Շվեյցարիայի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2020 թվականի հունվար-դեկտեմբերին ամենախոշոր առևտրաշրջանառությունն ունեցել է Ռուսաստանի, Չինաստանի և Շվեյցարիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 7 մլրդ 103 մլն 875.5 հազար դոլար՝ 2019-ի նույն ժամանակի նկատմամբ նվազելով 13.2 տոկոսով:

Հայաստանն ամենամեծ ծավալով արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառություն ունեցել է Ռուսաստանի հետ՝ 2 մլրդ 155 մլն 126.5 հազար դոլարի՝ թեև այն 2019-ի նկատմամբ նվազել է 3.5 տոկոսով: Ռուսաստանից հետո ամենախոշոր արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալ է գրանցվել Չինաստանի հետ՝ 964 մլն 531.4 հազար դոլարի, ընդ որում այն 2019-ի նկատմամբ այն աճել է 2 տոկոսով: Այնուհետև հաջորդում է Շվեյցարիան, որի հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությունը կազմել է 485 մլն 550.6 հազար դոլար, սակայն այս ցուցանիշը 2019-ի համեմատ նվազել է 5.1 տոկոս:

ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 2 մլրդ 430 մլն 240.9 հազար դոլար: Այդ թվում ԵԱՏՄ երկրերի հետ Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին ունեցել է 2 մլրդ 253 մլն 081.3 հազար դոլարի առևտրաշրջանառություն: ԵԱՏՄ անդամ պետություններից Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունն էապես աճել է: Մասնավորապես Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին աճել է 17.4 տոկոսով, իսկ Ղազախստանի հետ՝ 96 տոկոսով: Այնինչ միության անդամ Ղրղզստանի հետ նախորդ տարի Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը մեծ չափով՝ 63.2 տոկոսով նվազել է:

ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը 2020-ին կազմել է 1 մլրդ 276 մլն 485.9 հազար դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 22.9 տոկոսով:

ԵՄ երկրներից Գերմանիայի հետ Հայաստանը 2020-ին ունեցել է 291 մլն 575.3 հազար դոլարի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառություն, այնուհետև Իտալիայի հետ՝ 232մլն 597.5 հազար դոլարի: Սլովակիայի հետ առևտրաշրջանառության ծավալը 2020-ին թեև մեծ չի եղել՝17 մլն 669.0 հազար դոլար, սակայն 2019-ի համեմատ այն աճել է 99.1 տոկոսով: Ֆինլանդիայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 23.2 տոկոսով, Հունաստանի հետ՝ 16.8 տոկոսով:

Միացյալ Նահանգների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 152 մլն 062.1 հազար դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 54.5 տոկոսով: Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանը 2020-ին ունեցել է 115 մլն 300.1 հազար դոլարի առևտրաշրջանառություն, ինչը 2019-ի համեմատ աճել է 6.8 տոկոսով:

Հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 400 մլն 161.3 հազար դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 2.2 տոկոսով: Իսկ մյուս հարևանի՝ Վրաստանի հետ Հայաստանը 2020-ին ունեցել է 129 մլն 708.5 հազար դոլարի առևտրաշրջանառություն, ինչը 2019-ի համեմատ պակաս է 12.9 տոկոսով:

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը