«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան իր դաշնակիցներով սպառնալիք է դառնում...

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումները կանխատեսելու համար անհրաժեշտ է դիտարկել այն ռազմաքաղաքական դաշինքների անդամ պետությունների վարքը, որոնց դերակատարությունը վերջին տարիներին դոմինանտ է դարձել: Վերոնշյալ տարածաշրջաններում ակտիվ քաղաքականություն են վարում Թուրքիան եւ նրա դաշնակիցները: Մեր արեւմտյան սահմանակցի գործողություններն արդեն հասնում են Ղրղզստան եւ Չինաստան, իսկ իր դաշնակիցը՝ Պակիստանը, հակամարտության մեջ է Հնդկաստանի հետ եւ շատ ակտիվ է Աֆղանստանում: Այս ռազմաքաղաքական բլոկի էությունը եւ գործելաոճը ներկայացնելու համար հատկանշական է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ նրա հիմնական դաշնակցի՝ Պակիստանի վարքը: Տարածաշրջանային նման լարվածության եւ ինտենսիվ գործընթացների ֆոնին Պակիստանի իշխանությունները կտրուկ որոշում են կայացնում արդարացնել եւ ազատ արձակել երկրում գործող հիմնական ահաբեկչական խմբավորման ղեկավարին: Սա փաստում է, որ այս երկիրը Թուրքիայի նման ակտիվացնում է իր վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական կազմավորումներն առաջիկա գործընթացներում օգտագործելու համար: Ավելորդ չէ նշելը, որ Պակիստանը համարվում է ատոմային ռումբ ունեցող երկիր, հետեւաբար՝ պետք է իրատեսորեն գնահատել այն ռիսկերը եւ վտանգավոր զարգացումները, որոնք սպասվում են մասնավորապես մեր տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանրապես»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ

Հալեպի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունից 15 մարդ է զոհվել

Եվրահանձնաժողովում հայտնել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը կոշտ արձագանքելու մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ

ՊՎԾ-ն պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում 1 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

ԱՄՆ-ում ցույցեր են տեղի ունեցել Թրամփի հայտարարած զանգվածային արտաքսումների դեմ

Պետք է սկսենք գործուն քայլեր ձեռնարկել օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ․ Ավինյան

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 2024-ի աշխատանքների ամփոփում

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելիս ձերբակալվել են