Պատերազմի ժամանակ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Զաս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գործել է համաձայն հիմնարար պայմանագրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա նշել է, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության մասին հիմնարար պայմանագիր, որտեղ հստակ նշված է, թե որ պարագայում կարող է ՀԱՊԿ-ն օգնություն ցուցաբերել այս կամ այն պետությանը: «Չորրորդ հոդվածում հստակ ասվում է, որ ագրեսիայի, այսինքն՝ ռազմական հարձակման պարագայում, որը վտանգում է մեր անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնավարությանը, տվյալ պետության դիմելուց հետո նրան անհետաձգելի կերպով ցուցաբերվում է բազմակողմ օգնություն, այդ թվում և՝ ռազմական: Այս պարագայում Հայաստանից ՀԱՊԿ-ին ռազմական օգնության մասին որևէ դիմում չի եղել: Հետևաբար` մեխանիզմները գործի չենք դրել»,- ասել է Զասը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և գործող խնդիրները խաղաղ ճանապարհով ու համաձայնությունների միջոցով լուծելու օգտին: «Այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Զասը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ-ն ողջունում է ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, որոնք թույլ են տվել խուսափել էլ ավելի մեծ ողբերգությունից:

Հայերեն Русский

Սևանա լիճը շարունակում է բարձրանալ աննախադեպ տեմպերով. նախարար

Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Թոմ Բերենդսենին

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Մերիդիան»-ում ակտիվ փուլում են

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարարին

Դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի ուղղությամբ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր