Տնտեսություն

Հայաստանում գնաճն ամենացածրն է ԵԱՏՄ-ում 

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գնաճն ամենացածրն է ԵԱՏՄ-ում 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի նոյեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ աճել են 0,3%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 1,6%-ով։ Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա նոյեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 4,5%-ով, նոյեմբերի համեմատ՝ 4,9%-ով։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 6,1% և 6,6%, Ղազախստանում՝ 6,5% և 7,3%, իսկ Ղրղզստանում՝ 7,2% և 8,2%։Ռուսաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,1% և նոյեմբերի համեմատ՝ 4,4%։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում