Քաղաքականություն

Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

2 րոպեի ընթերցում

Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ փետրվարի 4-6-ը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Փետրվարի 5-ին նրան կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրներն ու հեռանկարները:

«Նախատեսվում է նաև մտքերի լայն փոխանակություն՝ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ, այդ թվում իրավիճակը՝ Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում