Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ։

Հայերեն Русский

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված սպանությունը ձախողվել է. կան ձերբակալվածներ

Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Ամասիա համայնքի բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը

Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակ կլինի շուրջ 500 դպրոց

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացավ Ռեյ Կունի «Վատ տղաները» կատակերգության առաջնախաղը

Ուսուցիչները նշում են մասնագիտական տոնը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության մեջ ենթադրաբար ներգրավված նավակի