«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Օրվա շահերը թելադրում են գնալ երկխոսության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիովին կանխատեսելի էր Էրդողանի դրական արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման առաջարկին: Օրեր առաջ նրան ուղղված՝ Ֆրանսիայի ղեկավարի նամակում հանդիպման եւ երկու երկրի հարաբերությունները զարգացնելու առաջարկ է եղել: Այդ մասին շտապել է հայտարարել արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն: Վերջինս մինչեւ նամակն ստանալը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ չնայած որոշ հարցերում ունեն լուրջ տարաձայնություններ: Ներկայում ստեղծված իրավիճակում հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրի օրվա շահերից: Թուրքիան մեծ ուրախությամբ է գնում դրան, քանի որ Եվրոպային ինտեգրման իր ձգտումների դեմ հիմնականում կանգնած է Ֆրանսիան, եւ վերջինիս հետ հարաբերությունների կարգավորման դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Անկարայի կեսդարյա ձգտումն իրականություն դարձնելու համար: Երկու երկրի հակասությունների վերացումն առնվազն կթուլացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի սերտացման Թուրքիայի ձգտումները: Մյուս կողմից էլ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում վերջինս արդեն չի համառի եւ առնվազն չի խոչընդոտի Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու գործընթացին, ինչը փակուղային վիճակից դուրս կբերի այդ՝ մեզ համար առանցքային խնդրի լուծման ընթացքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան