Հրապարակվել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2020-ին կազմել են 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ մուտքերով:

Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա»-ն՝ 13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ մուտքերով:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ:

Հայերեն English Русский

Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Հունիսի 1-ի առթիվ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես

ՌԴ նախագահ Պուտինը 50-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՉԼ հաղթող

Հենրիխ Մխիթարյանը ՉԼ եզրափակիչում «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է

ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով