Տնտեսություն

Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարի վերաբերյալ գործարարների դիտարկումների մասին հարցին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ գործարարների հետ ունի ամենօրյա ու ամենժամյա հանդիպումներ, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։

«Այդ հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են, օրինակ՝ Ղազախստան։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում