Սպորտ

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Airthings Masters-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթանակ տոնեց, իսկ երկուսն ավարտվեց ոչ-ոքի: Խաղային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերն առաջ է հաշվի մեջ` 1:3:

Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթանակ է տոնել Թեյմուր Ռաջաբովը:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում