Քաղաքականություն

Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի ընդհանուր առմամբ կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում