ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Նախատեսվում է մանրամասն մշակել ընթացիկ հարցերը` կապված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնության տրամադրման վրա: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական և թուրքական կողմի քննարկումներում ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության կարգավորումը:

«Այս կենտրոնը դիտարկում ենք, որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների։ Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է տեսողական դիտարկման մեթոդներով իրավիճակի մոնիտորինգը, մասնավորապես ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը»,- նշված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկի հունվարից: Դեկտեմբերի 1-ին ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր:

Հայերեն العربية English Français Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա