Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորությունից զրկելու դեպքում ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը համարում է հակասահմանադրական՝ որակելով քաղաքական հետապնդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ արտահերթ նիստում:

Նա մեջբերեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, ըստ որի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Աբովյանը նաև մեջբերում արեց ԱԺ կանոնակարգ օրենքի 11-րդ հոդվածից. «Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են, նա դուրս է գալիս հանձնաժողովից, նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ բացառապես այս երեք դրույթները գոյություն ունեն:

«Իմ քայլը» նախագծի հիմնավորումներում նշել է, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:

«Այդ հիմքով նման հակասահմանադրական նախագիծ բերելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում Նաիրա Զոհրաբյանի հանդեպ»,-ասաց Արման Աբովյանը:

Պատգամավորը նշեց, որ համաձայն՝ Դոնթի բանաձևի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի քվոտան պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Եվ մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ տիկին Զոհրաբյանին զրկեք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և խմբակցությունը որևէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար: Մտածեք վաղվա ձեր պատասխանատվության մասին»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք չեն մասնակցելու այդ հարցով քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ելույթից հետո լքեցին նիստերի դահլիճը:

Հայերեն

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր