Քաղաքականություն

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ

1 րոպեի ընթերցում

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

Միջադեպի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատել չհաջողվեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում