Քաղաքականություն

ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները հաստատել են մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, համապատասխան որոշումն ընդունվել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից:

Փաստաթղթի համաձայն ՝ ռազմական համագործակցության առանցքային նպատակը պաշտպանության և ռազմական անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության կայուն դինամիկայի պահպանումն է ՝ ի շահ մասնակիցների և, ընդհանուր առմամբ, համագործակցության կայուն եւ ներդաշնակ զարգացման ապահովման: «Որպես ռազմական համագործակցության առաջնահերթություններ՝ սահմանվել են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, վստահության միջոցների ամրապնդումը, ազգային զինված ուժերի զարգացմանը նպաստելը, համատեղ եւ ազգային անվտանգության ապահովումը:

Փոխգործակցության գերակա ուղղությունների թվում են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմա-հումանիտար ոլորտները, միջազգային ահաբեկչությանը եւ ռազմական բնույթի այլ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը, ռազմական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումը եւ ռազմագիտության զարգացումը, խաղաղապահ գործունեությունը, սոցիալ-իրավական ոլորտը»,- նշված է փաստաթղթում:

Ըստ փաստաթղթի՝ ռազմական համագործակցության խնդիրները կարող են ճշգրտվել ՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների ազգային զինված ուժերի զարգացման պահանջները, իսկ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ձեւերը կարող են լրացվել ՝ կախված փոխգործակցության կոնկրետ ուղղությունների առանձնահատկություններից:

Բացի այդ, կազմակերպչական և իրավական մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անդամ պետություններին, դիտորդ երկրներին և գործընկերներին միանալ բազմակողմ ռազմական համագործակցությանը եւ մասնակցել միջոցառումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում