Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին հիմնական կապիտալում ներդրումներն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել են 462,4 մլն ԱՄՆ դոլար. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 15,7%-ով։ Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր կապիտալ ներդրումները կազմել են 197 մլրդ 374,7 մլն դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,2%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսում կատարվել են 8 մլրդ 389,9 մլն դոլարի ներդրումներ (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով), որը 2,1%-ով պակաս է նախորդ տարվա ծավալից։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում կապիտալ ներդրումների ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 20 մլրդ 194,4 մլ դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4,9%-ով, Ղրղզստանում և Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 1 մլրդ 20,7 ԱՄՆ դոլար և 14,7% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 167 մլրդ 306,7 մլն դոլար և 4,1% նվազում։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է