Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ցուցանիշով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 6,4 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազամցել է 1,7%-ով։ Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

Այս տարվա առաջին տասն ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 16,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 31 մլրդ կՎտ.ժ և 5,1% նվազում, Ղազախստանում՝ 87,5 մլրդ կՎտ.ժ և 1,6% աճ, Ղրղզստանում՝ 11,7 մլրդ կՎտ.ժ և 0,1% նվազում, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 879,9 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,6%-ով քիչ։

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,1 հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,3%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ 20,2 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,2%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասն ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 46,1 մլն Գկալ (նվազումը՝ 4,6%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 62,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 1,9 մլն Գկալ և 12,2% աճ, և Ռուսաստանում՝ 910,2 մլն Գկալ և 5,6% նվազում։

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա