Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարության նոր տարբերակը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց պարտավորություններին համապատասխան։ Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հայտարարությանը, համանախագահները կրկին հայտարարում են իրենց միասնական դիրքորոշման մասին՝ ի նպաստ բոլոր մնացած հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման։ Համանախագահները և կողմերը կարևորել են սադրիչ հռետորաբանության նվազեցումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը և արագացնել աճյունների նույնականացումն ու հայրենադարձումը՝ ԿԽՄԿ-ի հետ համատեղ:

«Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար»,- նշված է համանախագահների հայտարարությունում:

Դեկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌուսաստանիցԻգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Պոպովը, սակայն, Բաքու և Երևան այցին չէր մասնակցում:

Հայերեն English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը