Հայաստանը ՀՆԱ-ի ամենամեծ նվազումն է ունեցել ԵԱՏՄ երկրների շարքում. ԵՏՀ վիճակագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844.5 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։ Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

Ըստ ԵՏՀ-ի նախնական գնահատման՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,4 %-ով (ծավալի ցուցանշ չի նշվել)։

Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսի ՀՆԱ-ն (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով։

Ղազախստանի և Ղրղզստանի դեպքում ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում ՀՆԱ-ի ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 109 մլրդ 714,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 2,8%-ով, իսկ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 5 մլրդ 296 ԱՄՆ դոլար և 6% նվազում։

ԵՏՀ-ն Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշ չի նշել, սակայն հայտնում է, որ այն նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 3,5%-ով։

Հայերեն

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը