Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Մանուկյանը մտավորականներին կներկայացնի իր քայլերն ու մտքերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Վերջին օրերի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպումներ է ունենում գործող և նախկին քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

«Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ՝ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2.5 տարում մի փոքր շարունակեինք զբաղվել բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Եվ վերջում ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի խայտառակ մի համաձայնագիր, որը մենք մերժել չենք կարող, խախտել չենք կարող, չենք կարող ասել, որ չենք ընդունում, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,-ասաց Մանուկյանը:

Անդրադառնալով հայտարարության դրական կողմին՝ նշեց, որ այն գոնե կանգնեցրեց երիտասարդների կորուստը: Նրա կարծիքով՝ պատերազմի օրերին ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանն էլ էր ցանկանում կանգնեցնել պատերազմը, քանի որ ինքն էլ չէր կարող երկար շարունակել: Ըստ Մանուկյանի՝ երկրի ղեկավարը պետք է կարողանար շատ մեծ «քաղաքական առևտուր անել», բանակցությունների միջոցով այս փաստաթուղթն ուրիշ դարձնել:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Հայերեն Русский

Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բրիտանական ուժեր տեղակայելու հարցի քննարկման մասին

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը պարզաբանում է ակնկալում քաղաքապետարանից կառույցի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Բեռլինում

ՀՀ-ում թողարկված նոր նամականիշի վրա պատկերված է ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարան

Դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադրին

Մայիսի 14-ի միջոցառումների անոնս

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Պուտինը հայտնել է, որ ամսական 50-60 հազար մարդ կամավորագրվում է ռազմական գործողություններին մասնակցելու համար

Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպես պաշտպանվել