Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում:

«Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»: Էրդողանի հիշատակած անձինք 1915թ. Հայոց ցեղասպանության իրականացնողներն են:

Հայերեն Русский

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան կազմակերպությունների դեմ

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին