Քաղաքականություն

Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

1 րոպեի ընթերցում

Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը կազատվի Արարատի մարզպետի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում