Պատգամավորի մանդատից հրաժարված Արամ Խաչատրյանը չի բացառում իր մարզպետ նշանակվելու հավանականությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված Արամ Խաչատրյանը չի բացառում, որ կարող է նշանակվել Լոռու մարզպետ` փոխարինելով գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խաչատրյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ստացել է արդյոք մարզպետ նշանակվելու առաջարկ:

«Այս պահին քննարկման փուլում է: Ես հիմա ոչինչ չեմ կարող բացառել, բայց թույլ տվեք հիմա չպատասխանել այդ հարցին: Տարբեր առաջարկներ են եղել, մոտ ապագայում կիմանաք»,- ասաց Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը նշեց, որ չի պատրաստվում լքել իր քաղաքական թիմը:

Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի է ներկայացրել, նշելով, որ պատրաստվում է աշխատանքի անցնել կառավարությունում:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է