Քաղաքականություն

Սյունիքի մարզի համայնքապետերը միանում են վարչապետի հրաժարականի պահանջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտարարությունը տեղադրվել է համայնքապետարանների «Ֆեյսբուք»-ի էջերում:

Համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս պահին գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը: «Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է»,-ասված է հայտարարությունում:

Պահանջին միացել են Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը և ավագանու անդամներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ավագանու անդամներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ավագանու անդամներ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը և ավագանու անդամները, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ավագանու անդամները, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ու ավագանու անդամներ:

Հայերեն Русский

Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

Միայն սերն է ինձ ոգեշնչում երգել, գրել, ստեղծագործել. Ավրաամ Ռուսոն Երևանում հանդիպեց երկրպագուներին

Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Վահագն Ալեքսանյան

Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը կանցկացվի առանց ԱԳ նախարարների՝ մասնակցությունից Մարկո Ռուբիոյի հրաժարվելու պատճառով

Կառավարությունը հաստատեց գենդերային քաղաքականության 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը

ՀՅԴ-ն երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից. Քրիստինե Վարդանյան