Տնտեսություն

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված սկզբունքային մոտեցումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

«Անկասկած, թեժ բանավեճ է եղել այն հարցի շուրջ, որը վերաբերում է պարենային ապրանքների որակին: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Այժմ տեխնիկական կանոնակարգի լրամշակում է ընթանում, որը կանոնակարգում է հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղամիջոցների հսկողությունը ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի մեջ, որը մատակարարվում է խանութներին: Այդ առումով էլ գլխավոր գիծը գծված է»,- ասել է Մյասնիկովիչը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ընդգծել է պարենային ապրանքների որակի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի բավականին լուրջ աշխատանքը:

«Անկասկած, սա մեզ համար շատ պատասխանատու ոլորտ է, քանի որ պետք է համաձայնեցնել կողմերի կարծիքները, որոցհետև դրանք դեռ միմյանցից մի փոքր տարբերվում են: Բայց, կարծում եմ, որ մենք հանձնաժողովում կգտնենք այն տարբերակը, թե ինչպես կարգավորել այդ հարցերը», - հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում