Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում պատերազմի ընթացքում խնդրահարույց վարկերն աճել են, սակայն դրանց աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է նախորդ ցնցումների ժամանակ:

Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի գրավոր հարցին, թե պատերազմի ընթացքում վարկային պարտավորությունների կատարման նկատելի ուշացումներ արդյոք եղե՞լ են:

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով ընթացիկ շոկի խորությունը, ընդգրկման ծավալները և տևողությունը, խնդրահարույց վարկերի աճը բնական և սպասված զարգացում է համարել:

«Ընդ որում, այս պահի դրությամբ խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է նախորդ ցնցումների ժամանակ, ինչին իր նպաստումն է ունեցել թե՛ բանկերի արագ և արդյունավետ արձագանքը, թե՛ հասարակության պատասխանատու վարքագիծը»,-տեղեկացնում են գլխավոր դրամատնից:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Արեգունիում անցկացված կրթամշակութային փառատոնին միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները

Թրամփը հայտարարել է, որ 400 մլն դոլար է հատկացրել միջանկյալ ընտրությունների համար

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

Պեսկովը ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 5178 հեկտար աշնանացան

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով