Քաղաքականություն

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցով բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցով բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիրաժեք կարգավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և եվրոպական ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները: Ամբողջական աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու նախաձեռնություններին: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,-նշել է նա:

Դեկտեմբերի 3-ին իր օնլայն աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում