«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցի քննարկումն ընդգրկված է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Դավիթ Ռոբերտի Նահապետյանը 2019թ. դեկտեմբերից զբաղեցնում է Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար-գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցը կքննարկի դեկտեմբերի 1-ի նիստում: