Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հավելյալ գումար կտրամադրի խաղերի անցկացման և ընթացիկ ծախսերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը: Կազմակերպիչները մտադիր են մոտ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք 32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար:

Ճապոնական կողմն առաջարկում է 10-15% -ով կրճատել պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային դարաշրջանում» մարզական միջոցառումների կազմակերպման առումով:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Հայերեն Русский

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը