Քաղաքականություն

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի կայքէջը, տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հանդիպման օրակարգում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:

Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում