Քաղաքականություն

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ այս համատեքստում ՌԴ նախագահը խորհրդակցության մասնակիցներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում